Երանի՜ մեր բոլոր հոգևորականները հետևեն տեր ԱՀԱՐՈՆԻ օրինակին` գիտակցելով, որ չի կարելի լռել
22.05.2020 | 00:04
Երանի՜ մեր բոլոր հոգևոր հովիվներն այնպիսին լինեին և լինեն, ինչպիսին է Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ տեր ԱՀԱՐՈՆ քահանա ՄԵԼՔՈՒՄՅԱՆԸ: Նա՛, ով չերկնչեց բարբառել ճշմարտության մասին` «Որպեսզի մեր հայ տեսակն ընդառաջ ելնի ճշմարտությանը, պետք է նախ սուտը հեռացնի իր կողքից» վերտառությամբ հրաշալի հարցազրույց տալով «Իրատես» թերթին:
Երանի մեր բոլոր հոգևորականները հետևեն տեր ԱՀԱՐՈՆԻ օրինակին` գիտակցելով, որ չի կարելի լռել, երբ քրիստոսամերժ ու վայ իշխանությունները (սա դեռ իմ ամենամեղմ բնորոշումն է…) խախտելով «Աստծունը` Աստծուն, կեսարինը` կեսարին» հայտնի սկզբունքը, սահմանազանց կերպով մտնում են հոգևորի տիրույթ: Այն տիրույթ, որը Աստծունն է, քանզի Լանզարոտի կոնվենցիայի վավերացմամբ (11.05.2020 թ.), ինչպես նաև Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմամբ, որը նախատեսված է, ՀՀ իշխանությունները սպառնալիքներ են առաջացնում հոգևոր ոլորտում, հարվածի տակ դնում մեր ազգային և քրիստոնեական արժեհամակարգը, մարդու հոգին, ստեղծում մարդկանց դեռ դեռահասության տարիքից ճիշտ և առողջ ճանապարհից շեղելու, վաղաժամ և անառողջ սեռական հետաքրքրություններ առաջացնելու, մոլորեցնելու, գայթակղելու, պղծելու, այլասերելու, հասարակությանը Սոդոմի և Գոմորի ճանապարհ ուղղորդելու, ի վերջո, շատ մարդկանց հոգին Սատանայի բաժին դարձնելու և կործանելու լիարժեք նախադրյալներ: Ահա թե ինչի դեմ է հանդես եկել տեր ԱՀԱՐՈՆ քահանա ՄԵԼՔՈՒՄՅԱՆԸ:
Տեր ԱՀԱՐՈՆԻ նկատմամբ ցանկացած քայլ համարելու ենք քայլ անձամբ հավատացյալների նկատմամբ, և, Աստված մի արասցե, մեր համբերության բաժակը լցվի։ Տեր ԱՀԱՐՈՆԻ նկատմամբ ցանկացած քայլ իրենց նկատմամբ ոտնձգություն են համարելու հազարավոր քրիստոնյա եղբայրներ ու քույրեր` աշխարհիկ թե հոգևորական, Հայաստանի Հանրապետությունում թե Սփյուռքում: Շատ պարզորոշ զգուշացնում ենք` թող համապատասխան անձինք լավ պատկերացնեն, թե երբ սկսի շարժվել ու գործել նրանց բանակը, ինչ է հաջորդելու դրանից հետո: Այն ժամանակ կերևա, թե ով է Աստծուն ծառայում, և ով` Սատանային:
Ասում են` Երևանի կենտրոնում հրեշն իր պոչը շարժել է: Մի՛ վախեցեք, հոգևոր հայրեր, կարևորը միասնական ու միակամ լինենք, հրեշի պոչն էլ ենք կտրելու, գլուխն էլ: Բա՛վ է:
Մեր առջևում մեր և Քրիստոսի թշնամիներն են կանգնած, նահանջելու տեղ և իրավունք չունենք, քանի որ մեր թիկունքում մեր սրբություններն են:
Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հեղինակի նյութեր
- Թրամփը Եգիպտոսի գագաթնաժողովում Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ հայադավին անվանել է Ալիևի հայրենակից
- Սա Պուտինի նախազգուշացումն է Թրամփին Մեդվեդևի միջոցով. «Tomahawk»-ների փոխանցումն ՈՒկրաինային կարող է վատ ավարտ ունենալ բոլորի համար»
- Շնորհավոր տոնդ, Երևան՝ մեր հայոց մայրաքաղաք, շնորհավոր 2807-ամյակդ, բայց իմ հոգում տոն չկա ու չի կարող լինել, քանի դեռ…
- Պուտինի նախազգուշացումն ԱՄՆ-ին. 5
- Պուտինի նախազգուշացումն ԱՄՆ-ին. 4
- Պուտինի նախազգուշացումն ԱՄՆ-ին. 3
- Պուտինի նախազգուշացումն ԱՄՆ-ին. 2
- Պուտինի նախազգուշացումն ԱՄՆ-ին
- Մեղադրական դատավճռի կայացման դեպքում Միքայել սրբազանը պետք է հայտարարի վարչապետի պաշտոնում առաջադրվելու մասին
- Հիմքեր ունեմ ենթադրելու, որ Նիկոլ հայադավը և իր ոհմակը պատրաստվում են հերթական անգամ կեղծել ընտրությունները
- Ռուսաստանի հանդեպ Արևմուտքի պատերազմը թևակոխում է նոր փուլ, որից ընդամենը մեկ քայլ է դեպի միջուկային դժոխք
- Ինչ է ասել Լավրովը Ռուսաստանի դեմ Եվրոպայի և ՆԱՏՕ- ի պատերազմի, նույնն է թե՝ միջուկային զենքի կիրառմամբ Երրորդ համաշխարհային պատերազմի մասին
- Թրամփից հավանաբար վրեժխնդիր է եղել փոքրիկ սատանան՝ Մակրոնը
- Թրամփը հենց ինքը կարող է հակամարտությունը հասցնել Երրորդ համաշխարհայինի. այժմ նա այդ ճանապարհին է
- Ահա հրեշավոր դեմքն այն պոռնիկ Եվրամիության, ուր Նիկոլ հայադավը և իր ոհմակն ուզում են քարշ տալ Հայաստանը․ 2
- ՈՒկրաինայի սադրանքը՝ պատերազմում Լեհաստանը, այլ երկրներ և ՆԱՏՕ-ն ընդգրկելու նպատակով. 7
- ՈՒկրաինայի սադրանքը՝ պատերազմում Լեհաստանը, այլ երկրներ և ՆԱՏՕ-ն ընդգրկելու նպատակով. 6
- Ահա հրեշավոր դեմքն այն պոռնիկ Եվրամիության, ուր Նիկոլ հայադավը և իր ոհմակն ուզում են քարշ տալ Հայաստանը
- Պատահականությո՞ւն, թե ՌԴ-ի դեմ կենսաբանական պատերազմ՝ էկզոտիկ հիվանդություններ տարածելու ունակ վարակիչ մոծակներով
- ՈՒկրաինայի սադրանքը՝ պատերազմում Լեհաստանը, այլ երկրներ և ՆԱՏՕ-ն ընդգրկելու նպատակով. 5
Մեկնաբանություններ